Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով,հիմք ընդունելով Թումանյան համայնքի ավագանու 2016թ. դեկտեմբերի 7-ի <<Թումանյան համայնքի 2017թ. բյուջեն հաստատելու մասին >> թիվ 69 -Ն որոշումը և Թումանյան համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի շրջանավարտներին տոնական միջոցառում կազմակերպելու համար գումար տրամադրելու մասին Թումանյան համայնքի ղեկավարի առաջարկությունը` Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Թումանյանի համայնքապետարանի բյուջեի <<Ներկայացուցչական ծախսեր>> -ից /հոդված 4237 / Թումանյան համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի շրջանավարտներին տոնական միջոցառում կազմակերպելու համար տրամադրել գումար` սննդամթերք ձեռքբերելու համար. 1/Թումանյանի միջնակարգ դպրոցի շրջանավարտների թիվը`12-20000 դրամի չափով. 2/Աթանի հիմնական դպրոցի շրջանավարտների թիվը` 4- 15000 դրամի չափով. 3/Ահնիձորի հիմնական դպրոցի շրջանավարտների թիվը` 1- 10000 դրամի չափով. 4/Լորուտի միջնակարգ դպրոցի շրջանավարտների թիվը` 15- 20000 դրամի չափով. 5/Մարցի միջնակարգ դպրոցի շրջանավարտների թիվը` 7- 20000 դրամի չափով. 6/Շամուտի հիմնական դպրոցի շրջանավարտների թիվը` 1- 10000 դրամի չափով. 7/Քարինջի միջնակարգ դպրոցի շրջանավարտների թիվը` 10- 20000 դրամի չափով:
|