Ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի բ), գ), դ) կետերով,, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ,35-րդ հոդվածի 1-ին կետի 29-րդ ենթակետով և 41-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետերով և հիմք ընդունելով Թումանյան համայնքի աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների կազմակերպման և իրականացման, արտակարգ իրավիճակներում գործելու ընթացակարգերի սահմանման, արտակարգ իրավիճակներում համայնքի բնակիչների պաշտպանության կազմակերպման նպատակը՝
Որոշում եմ՝
1. Հաստատել Լոռու մարզի Թումանյան համայնքում 2025 թվականի ընթացքում հնարավոր ջրհեղեղների, հեղեղումների, սելավների և սողանքների կանխարգելման, հետևանքների նվազեցման ու վերացման միջոցառումների պլանը` համաձայն թիվ 1 հավելվածի:
1) մինչև 2025 թվականի փետրվարի 10-ը ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության (այսուհետ՝ ՆԳՆ ՓԾ) Լոռու մարզային փրկարարական վարչությանը տրամադրել ՀՀ պետական և համայնքային բյուջեներով ու այլ ծրագրերով 2025 թվականի ընթացքում համայնքի տարածքում նախատեսված աղետների ռիսկի կառավարման և արտակարգ իրավիճակների կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն՝ համաձայն թիվ 2 հավելվածի.
2) ձեռնարկել միջոցներ սույն որոշման 1-ին կետով հաստատված պլանով, ինչպես նաև 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված միջոցառումների իրականացման ապահովման ուղղությամբ և կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 3-ը տրամադրել ՀՀ ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչությանը (lorimpv2023@gmail.com) էլեկտրոնային հասցեով.
3) մինչև ս/թ փետրվարի 5-ը՝ Լոռու մարզային փրկարարական վարչություն ներկայացնել առաջարկություններ համայնքին սպառնացող պոտենցիալ վտանգավոր տեղամասերի և բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ նախատեսվող միջոցառումների վերաբերյալ` համաձայն թիվ 3 հավելվածի.
4) մինչև ս/թ փետրվարի 5-ը՝ Լոռու մարզային փրկարարական վարչություն ներկայացնել առաջարկություններ 2025թ. հնարավոր գարնանային վարարումների և սելավների ռիսկերից ՀՀ Լոռու մարզի բնակավայրերը, տնտեսական արժեքներ ներկայացնող տարածքները, գյուղատնտեսական հողատեսքերն ու բնակչության գույքը պաշտպանելու նպատակով անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացման վերաբերյալ՝ համաձայն թիվ 4 հավելվածի: