Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետությանօրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀայաստանիՀանրապետությանօրենքի 37-րդ հոդվածով` Թումանյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 17-ի <<Թումանյան համայնքի ղեկավարի վարձատրության չափը, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին >> թիվ 38 - Աորոշումը,
2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբի 9-ի <<Դսեղի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին >> թիվ 58 - Ա որոշումը,
3) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու 2021 թվականի օգոստոսի 4-ի <<Չկալով համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին >> թիվ 19 - Ն որոշումը:
3. Առաջարկել Թումանյան համայնքի ղեկավարին` համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու նպատակով սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմին։
4. Սույն որոշման 1-ին կետն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։ |