Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է.   1. Տալ համաձայնություն համայնքային սեփականություն հանդիսացող  (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական N 19052020-06-0036 ) Թումանյան համայնքի, Լորուտ գյուղի կադաստրային քարտեզի 06-045-0178-0005 ծածկագրի գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,209 հա մակերեսով  խոտհարքը  աճուրդ- վաճառքով  օտարելու  համար: 2. Հողամասի մեկնարկային գինը  սահմանել 200000 ՀՀ դրամ, քայլի  չափը  սահմանել 10000 ՀՀ դրամ, նախավճարի  չափը սահմանել՝ 10000 ՀՀ դրամ:  
  
   |