| Ղեկավարվելով ՀՀ Հողային  օրենսգրքի  3-րդ և 52-րդ հոդվածներով <<Տեղական ինքնակառավարման   մասին>> ՀՀ օրենքի 16-18-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 29/04/2021թ. թիվ 698-Նորոշումը, որակավորված <<ՏՍ-ՌԻԵԼԹԻ>>  ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը և Կադաստրի կոմիտեի 15/11/2023թ.  <<Գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին>> N Կ-15112023-06-0136 որոշումը՝Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
 1.Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հետ կապված անճշտությունների ուղղման համար, Թումանյան համայնքիՄարց գյուղի 06-071-0114-0017 կադաստրայինծածկագրի արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 0.03641 հա մակերեսով հողամասի նկատմամբ, քանի որ գոյություն չունեն որևէ իրավունք հաստատող փաստաթղթեր, սեփականաշնորhված չեն և այն ՀՀ կառավարության 08/04/2004 թվականի  N 454--Ն որոշմամբ փոխանցված չէ համայնքին,առաջնորդվելով ՀՀ կառավարության 29/04/2021թ. թիվ 698-Ն որոշման 4-րդ հոդվածի 39 կետի 1-ին ենթակետի պահանջներով, նշված հողամասի նկատմամբ ճանաչել Թումանյան համայնքի սեփականության իրավունքը:2.Նշված հողամասը ենթակա է գրանցման Թումանյանի համայնքապետարանի անվամբ:
 3.Թույլատրել համայնքի ղեկավարին դիմել ՀՀ ԱԳԿ կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանում, նշված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի վկայական ստանալու համար:
 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
   |