Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ և 52-րդ հոդվածներով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-18-րդ հոդվածներով , ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով,ՀՀ քաղաքաշինության մասին օրենքով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 29/04/2021թ. թիվ 698-Ն որոշումը և որակավորված <<ԿԱՐՏՈԳՐԱՖ>> ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1.Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հետ կապված անճշտությունների ուղղման համար,Թումանյան համայնքի Թումանյան քաղաքի կադաստրային քարտեզի 06-004-0021-0125 ծածկագրից առանձնացված բնակավայրերի բնակելի կառուցապատման 0,289897 հա մակերեսով հողամասի նկատմամբ, քանիոր գոյություն չունեն որևէ իրավունք հաստատող փաստաթղթեր, սեփականաշնորհված չէ և այն ՀՀ կառավարության 13/04/2006 թվականի N 719-Ն որոշմամբ փոխանցված չէ համայնքին, առաջնորդվելով ՀՀ կառավարության 29/04/2021թ. թիվ 698-Ն որոշման 4-րդ հոդվածի 39 կետի 1-ին ենթակետի պահանջներով, նշված հողամասի նկատմամբ ճանաչել Թումանյան համայնքի սեփականության իրավունքը:
2.Նշված հողամասը ենթակա է գրանցման Թումանյանի համայնքապետարանի անվամբ:
3.Թույլատրել համայնքի ղեկավարին դիմել ՀՀ ԱԳԿ կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստարաբաժանում, նշված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի վկայական ստանալու համար:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: