Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ և 52-րդ հոդվածներով <<Տեղականինքնակառավարմանմասին>> ՀՀ օրենքի 16-18-րդ հոդվածներով, ՀՀ Քաղաքացիականօրենսգրքով,ՀՀ քաղաքաշինության մասին օրենքով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշումը և որակավորված <<ԿԱՐՏՈԳՐԱՖ>> ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հետ կապված անճշտությունների ուղղման համար,Թումանյան համայնքի Թումանյան քաղաքի կադաստրային քարտեզի 06-004-0008-0035 կադաստրային ծածկագրի բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,130042 հա մակերեսով հողամասի նկատմամբ, քանի որ գոյություն չունեն որևէ իրավունք հաստատող փաստաթղթեր, սեփականաշնորված չեն և այն ՀՀ կառավարության 13.04.2006 թվականի N 719-Ն որոշմամբ փոխանցված չէ համայնքին: Առաջնորդվելով ՀՀ կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշման 4-րդ հոդվածի 39 կետի 1-ին ենթակետի պահանջներով, նշված հողամասի նկատմամբ ճանաչել Թումանյան համայնքի սեփականության իրավունքը: |