Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 1-ին 34-րդ կետով ,<<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով Թումանյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1. Ստեղծել Թումանյան համայնքի ղեկավարին կից համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդակցական մարմին`հետևյալ կազմով՝
1) Սուրեն Թումանյան - համայնքի ղեկավար, խորհրդի նախագահ,
2) Ռուզաննա Շահվերդյան - աշխատակազմի քարտուղար , խորհրդի քարտուղար,
3) Դավիթ Վանյան - ավագանու անդամ, խորհրդի անդամ (համաձայնությամբ),
4) Ռոման Շաքարյան - ավագանու անդամ, խորհրդիանդամ (համաձայնությամբ),
5) Արմիկ Մուրադյան - գլխավոր մասնագետ-հաշվապահ, խորհրդի անդամ (համաձայնությամբ),
6) Անուշ Մխիթարյան - համայնքի բնակիչ, խորհրդի անդամ (համաձայնությամբ),
7) Մերուժան Խեչոյան - համայնքի բնակիչ, խորհրդի անդամ (համաձայնությամբ),
8) Լուսինե Ղուլինյան -համայնքի բնակիչ, խորհրդի անդամ (համաձայնությամբ),
9) Սեյրան Շահվերդյան -համայնքի բնակիչ, խորհրդի անդամ (համաձայնությամբ),
2. Խորհրդակցական մարմնին՝գործունեությունը իրականացնել համայնքի ավագանու 2022թ.հունվարի 18-ի <<Համայնքի ղեկավարին կից,խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին>> N 5-Ա որոշմամբ սահմանված կարգով:
3. Ստեղծել Թումանյան համայնքի ղեկավարին կից քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների,կոմունալ տնտեսության,շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի խորհրդակցական մարմին` հետևյալ կազմով՝
1) Սուրեն Թումանյան - համայնքի ղեկավար, խորհրդի նախագահ,
2) Ռուզաննա Շահվերդյան - աշխատակազմի քարտուղար,խորհրդի քարտուղար,
3) Սեդրակ Գալստյան - ավագանու անդամ, խորհրդի անդամ (համաձայնությամբ),
4) Նիկալ Դալլաքյան - ավագանու անդամ, խորհրդի անդամ (համաձայնությամբ),
5) Համլետ Քոչարյան - համայնքի բնակիչ, խորհրդի անդամ (համաձայնությամբ),
6) Վազգեն Թորոսյան - համայնքի բնակիչ, խորհրդի անդամ (համաձայնությամբ),
7) Սուրեն Հովսեփյան - համայնքի բնակիչ, խորհրդի անդամ (համաձայնությամբ),
8) Երվանդ Շաքարյան -համայնքի բնակիչ, խորհրդի անդամ (համաձայնությամբ),
9) Սարիբեկ Սարգսյան -համայնքի բնակիչ, խորհրդի անդամ (համաձայնությամբ),
4. Խորհրդակցական մարմնին՝գործունեությունը իրականացնել համայնքի ավագանու
2022թ.հունվարի 18-ի <<Համայնքի ղեկավարին կից,խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին>> N 5-Ա որոշմամբ սահմանված կարգով:
5. Ստեղծել Թումանյան համայնքի ղեկավարին կից կրթության,մշակույթի,երիտասարդության հետ տարվող աշխատանքների,առողջապահության,սպորտի,սոցիալական (այդ թվում՝ երեխաների պաշտպանության) հարցերի խորհրդակցական մարմին` հետևյալկազմով` 1) Սուրեն Թումանյան - համայնքի ղեկավար, խորհրդի նախագահ,
2) Ռուզաննա Շահվերդյան - աշխատակազմի քարտուղար , խորհրդի քարտուղար,
3) Կարո Ղազարյան - ավագանու անդամ, խորհրդի անդամ (համաձայնությամբ),
4) Հրանուշ Վանյան - ավագանու անդամ, խորհրդի անդամ (համաձայնությամբ),
5) Արամ Եղինյան - համայնքի բնակիչ, խորհրդի անդամ (համաձայնությամբ),
6) Անահիտ Ռամազյան - համայնքի բնակիչ, խորհրդի անդամ (համաձայնությամբ),
7) Իվան Քառյան - համայնքի բնակիչ, խորհրդի անդամ (համաձայնությամբ),
8) Սոֆյա Խաչիկյան -համայնքի բնակիչ, խորհրդի անդամ (համաձայնությամբ),
9) Ասյա Վանեսյան -համայնքի բնակիչ, խորհրդի անդամ (համաձայնությամբ),
6. Խորհրդակցական մարմնին՝գործունեությունը իրականացնել համայնքի ավագանու
2022թ.հունվարի 18-ի <<Համայնքի ղեկավարին կից,խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին >> N 5-Ա որոշմամբ սահմանված կարգով:
7.Ուժը կորցրած ճանաչել Թումանյան համայնքի ավագանու 2016թ. մայիսի 19-ի <<Թումանյան համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների կազմը հաստատելու մասին>> N 38-Ա, Դսեղ համայնքի ավագանու 2016թ. նոյեմբերի 29-ի <<Դսեղ համայնքի ղեկավարին կից խորհուրդ ստեղծելու մասին>> N 32-Ա և Չկալով համայնքի ավագանու 2013 թ. նոյեմբերի 14-ի <<Չկալով համայնքի ղեկավարին կից խորհուրդ ստեղծելու մասին>> N 21-Ա որոշումները: 8.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնակա հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |