Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և << ՀՀ բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Թումանյան համայնքի 2023 թվականի բյուջեն՝
1) Եկամուտների գծով՝ 285243.1 հազար դրամ, 2) Ծախսային գծով՝ 285243.1հազար դրամ,
2. Հաստատել Թումանյան համայնքի 2023 թվականի բյուջեի եկամտային մասը ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հավելված 1-ի:
3. Հաստատել Թումանյան համայնքի 2023 թվականի բյուջեի ծախսային մասը ըստ գործառնական դասակարգման՝ համաձայն հավելված 2-ի:
4. Հաստատել Թումանյան համայնքի 2023 թվականի բյուջեի ծախսային մասը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի:
5. Հաստատել Թումանյան համայնքի 2023 թվականի բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հավելված 4-ի:
6. Հաստատել Թումանյան համայնքի 2023 թվականի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի)՝ ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները համաձայն հավելված 5-ի:
7. Հաստատել Թումանյան համայնքի 2023 թվականի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 6-ի:
8. Սահմանել, որ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում՝ պահպանելով ծախսերի համամասնությունները:
9. Սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
|