Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Տալ համաձայնություն Թումանյան համայնքի Թումանյան,Աթան,Ահնիձոր,Դսեղ, Լորուտ,Մարց,Շամուտ,Չկալով և Քարինջ բնակավայրերին հանդես գալու «"Լոռվա Ձոր" Տեղական ակտիվ խումբ» ոչ ֆորմալ ցանց հիմնադրելու համար:
2.Տալ համաձայնություն «"Լոռվա Ձոր" Տեղական ակտիվ խումբ» ոչ ֆորմալ ցանցի գործընկերային համաձայնագիր ստորագրելու և «"Լոռվա Ձոր" Տեղական ակտիվ խումբ» ոչ ֆորմալ ցանցի հիմնադիր ժողովին Թումանյան համայնքի Թումանյան,Աթան,Ահնիձոր,Դսեղ, Լորուտ,Մարց,Շամուտ, Չկալով և Քարինջ բնակավայրերը ներկայացնելու համար:
3.«"Լոռվա Ձոր" Տեղական ակտիվ խումբ» ոչ ֆորմալ ցանցի հիմնադիր ժողովին Թումանյան համայնքի բնակավայրերը ներկայացնելու համար նշանակել լիազոր անձ.
1) Թումանյան համայնքի ղեկավար Սուրեն Վաչագանի Թումանյան, 2) Դսեղ բնակավայրի վարչական ղեկավար Գառնիկ Անդրանիկի Հովսեփյան, 3) Լորուտ բնակավայրի վարչական ղեկավար Սարիբեկ Համլետի Սարգսյան, 4) Մարց բնակավայրի վարչական ղեկավար Արեն Դավիդի Ղազարյան, 5) Չկալով բնակավայրի վարչական ղեկավար Կորյուն Համլետի Մխիթարյան, 6) Քարինջ բնակավայրի վարչական ղեկավար Նորիկ Ջանիբեկի Մկրտումյան: |