Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ, 19-րդ և 20-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 4-րդ գլուխների պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով և հաշվի առնելով Թումանյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1. 2022 թվականի համար Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի /այսուհետ՝ նաև Համայնք/ վարչական տարածքում սահմանել տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը՝ համաձայն հավելված 1-ի և 2-ի։
2․Սահմանել, որտեղական տուրք և (կամ) վճար վճարողների գրանցամատյանները վարվեն էլեկտրոնային ձևով (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով)։
3. Ուժը կորցրած ճանաչել՝ 1)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 06-ի « ՀՀ Լոռու մարզի Թումանան համայնքում տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափեր սահմանելու մասին» N 49-Ն որոշումը:
2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դսեղ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 09-ի « ՀՀ Լոռու մարզի Դսեղ համայնքում տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափեր սահմանելու մասին» N 61-Ն որոշումը:
3) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Չկալով համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 04-ի « ՀՀ Լոռու մարզի Չկալով համայնքում տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափեր սահմանելու մասին» N 28-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |