«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածին և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետին համապատասխան `
Թումանյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Հիմնադրել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ: 2. Թումանյան համայնքի ղեկավարին` հիմնարկը հաշվառելու նպատակով մեկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով դիմել իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնին: 3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:
|