| Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, հաշվի առնելով Ջանիբեկ Սիմոնյանի սեփականություն համդիսացող ավտոտնակի 30.06.2004 թ. տրված  թիվ 1172906 վկայականը՝  /մուտք 11.09.2023թ. թիվ 522/ դիմումը և  համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը՝Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
 1. Տալ համաձայնություն Թումանյան համայնքի սեփականություն հանդիսացող Ջանիբեկ Սիմոնյանին  սեփականության  իրավունքով  պատկանող  06-004-0018-0009 կադաստրային ծածկագրով ավտոտնակի զբաղեցրած 0,00271 հա մակերեսով  բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով օտարելուն: 2. Հողամասի օտարման գին սահմանել 148 500 ՀՀ դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |