Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ,60-րդ և 72-րդ հոդվածներով՝ Թումանյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1.Հաստատել Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքական, հայեցողական, համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 1 հավելվածի: 2.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 15-ի <<ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի ղեկավարի վարձատրության չափը, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին թիվ 65 -Ա որոշումը: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: |