Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>>թիվ 912-Ն որոշման պահանջներով, հաշվի առնելով,որ Կամո Աննուբախի Պեպանյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը և սեփականության իրավունքի N 12092023-06-0031 վկայականը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է․ 1.Թույլատրել Թումանյան համայնքին սեփականության հանդիսացող ՀՀ,Լոռու մարզ,Թումանյան համայնք, ք.Թումանյան,1-ին փողոց,1-ին նրբանցք թիվ 24 հասցեում գտնվող 31.7 քմ արտաքին մակերեսով այգետնակը, 15 քմ մառանը և սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.0858 հա հողատարածքը (ծածկագիր՝ 06-004-0016-0087) ուղղակի վաճառքով օտարել քաղաքացի Կամո Աննուբախի Պեպանյանին: 1) Այգետնակի ուղղակի վաճառքի գինը կազմում է 50973,60 (հիսուն հազար ինը հարյուր յոթանասուներեք դրամ վաթսուն լումա) ՀՀ դրամ, 2) Մառանի ուղղակի վաճառքի գինը կազմում է 16080,0 (տասնվեց հազար ութսուն) ՀՀ դրամ, 3) Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 121 750,20 (հարյուր քսանմեկ հազար յոթ հարյուր հիսուն դրամ քսան լումա) ՀՀ դրամ: |