Ղեկավարվելով<<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով ,82-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով,<<Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և <<Իրավական ակտերի մասին>> ՀՀօրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասով ՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել Թումանյան համայնքի 2017 թվականի բյուջեի կատարման տարեկան և հաշվետու տարում հնգամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը ՝ համաձայն թիվ 1 հավելված: 2.Հաստատել 2017 թվականի Թումանյան համայնքի հնգամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը ՝ համաձայն թիվ 2 հավելված: 3.Սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պետական իրավական փորձաքննություն անցկացնելու համար: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը: |