Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Թումանյան համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 22-ի <<ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի և վճաարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին>> թիվ 85-Ն որոշման պահանջով և <<Արսեն Պետրոսյան>> ԱՁ-ի տնօրեն Արսեն Պետրոսյանի հայտը՝
Որոշում եմ.
1.<<Արսեն Պետրոսյան>> ԱՁ-ի տնօրեն Արսեն Պետրոսյանին տալ 01.01.2025թ.-31.03.2025թ.ժամանակահատվածում, Թումանյան համայնք, ք.Թումանյան, 18-րդ փ., շ 11 հասցեում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն:
2.Աշխատակազմի առաջին կարգի մասնագետին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գործունեության թույլտվության համար նախատեսված տեղական տուրքերի գանձումը և սահմանված կարգով տրամադրել թույլտվությունը հավաստող փաստաթուղթը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Արսեն Պետրոսյան>> ԱՁ-ի իրավական ակտն ընդունելու մասին իրազեկման օրվան հաջորդող օրվանից: