Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով,Իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմքը նդունելով Թումանյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Թումանյան համայնքի 2017թ. բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.
1)Վարչական մասի եկամուտներում` ա.պակասեցնել <<Հողի հարկը համայնքի վարչական տարածքում գտնվող հողի համար>> 500.0 հազ. դրամով.սահմանել այն 9909.5 հազ. ՀՀ դրամ, բ.պակասեցնել <<Համայնքի սեփականություն հանդիսացող հողերի վարձավճարները>> 1000.0հազ. ՀՀ դրամ, սահմանել այն 3579.8 հազ. ՀՀ դրամ: 2)Վարչական մասի ծախսերում կատարել հետևյալ փոփոխությունները` ա.կառավարման ապարատի նախահաշվի 1.1.1 դասակարգման <<Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ>>-ի համար նախատեսված ծախսը պակասեցնել 1000.0 հազ.ՀՀ դրամով, << Տրանսպորտային նյութեր>>(հոդ 4264 )-ի համար նախատեսված ծախսերը պակասել 200.0 հազ. ՀՀ դրամով,<<Արտասահմանյան գործուղումները>>(հոդ 4222 )-ի համար նախատեսված ծախսերը պակաեցնել 200.0 հազ. ՀՀ դրամով, <<Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ>>(հոդ.4239) -ի համար նախատեսված ծախսերը պակասեցնել 100.0 հազ. դրամով: 2.Սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պետական իրավական փորձաքննություն անցկացնելու համար: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը: |