Այսօր: Կիրակի, 5 Հունվարի 2025թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



16 դեկտեմբերի 2024 թ.

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ 06-004-0018-0025 ԾԱԾԿԱԳՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35 և 42-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտ արված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ,ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ կառավարության 05.01.2022 թվականի թիվ 14-Ն որոշմամբ, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին >> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, հաշվի առնելով, որ ինքնակամ կառուցված բնակելի տունը և օժանդակ շինությունները չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների սպասարկման կամ անվտանգության գոտիներում,կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հաշվի առնելով համապատասխան որակավորում ունեցող  <<ԿԱՐՏՈԳՐԱՖ>> ՍՊԸ-ի կողմից չափագրված բնակելի տան և օժանդակ շինությունների հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը, չափագրման տվյալների մուտքագրման 2023KVJUG8 ծածկագիրը՝ տրված 18.12.2023թ. և Սեդա Կարապետի Միքայելյանի /մուտք՝ 30.08.2024թ. թիվ 593/ դիմումը՝

Որոշում եմ.

1. Հաշվի առնելով հաշվառման տվյալների մուտքագրման 2023KVJUG8 ծածկագիրը՝ օրինականացնել Սեդա Կարապետի Միքայելյանին սեփականության իրավունքով պատկանող Թումանյան համայնք,ք.Թումանյան 8-րդ փողոց, թիվ 2/1 բնակելի տուն հասցեում, 06-004-0018-0025 կադաստրային ծածկագրով 0,040302 հա մակերեսով հողամասում 2013թ.ինքնակամ կառուցված ընդհանուր 107,61քմ արտաքին մակերեսով բնակելի տունը և օժանդակ շինությունները։

2. Թումանյանի համայնքապետարանի 900265123407 հաշվեհամարին ինքնակամ կառուցված ընդհանուր 107,61 քմ արտաքին մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների համար վճարել 57678,96 /հիսունյոթ հազար վեց հարյուր յոթանասունութ դրամիննսունվեց լումա/ ՀՀ դրամ։

3. Հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում: 

4. Վերջիններիս վճարման անդորրագիրը հանդիսանում է սույն որոշման անբաժանելի մասը։

5. Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից։

6 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  որոշման ընդունմանը հաջորդող օրվանից:
7.ՈւժըկորցրածճանաչելԹումանյանհամայնքիղեկավարի 2024թ. սեպտեմբերի 3-ի թիվ 355-Ա որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyan.city@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner