Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35 և 42-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտ արված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ,ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ կառավարության 05.01.2022 թվականի թիվ 14-Ն որոշմամբ, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին >> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, հաշվի առնելով, որ ինքնակամ կառուցված բնակելի տունը և օժանդակ շինությունները չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների սպասարկման կամ անվտանգության գոտիներում,կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հաշվի առնելով համապատասխան որակավորում ունեցող <<ԿԱՐՏՈԳՐԱՖ>> ՍՊԸ-ի կողմից չափագրված բնակելի տան և օժանդակ շինությունների հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը, չափագրման տվյալների մուտքագրման 2023KVJUG8 ծածկագիրը՝ տրված 18.12.2023թ. և Սեդա Կարապետի Միքայելյանի /մուտք՝ 30.08.2024թ. թիվ 593/ դիմումը՝
Որոշում եմ.
1. Հաշվի առնելով հաշվառման տվյալների մուտքագրման 2023KVJUG8 ծածկագիրը՝ օրինականացնել Սեդա Կարապետի Միքայելյանին սեփականության իրավունքով պատկանող Թումանյան համայնք,ք.Թումանյան 8-րդ փողոց, թիվ 2/1 բնակելի տուն հասցեում, 06-004-0018-0025 կադաստրային ծածկագրով 0,040302 հա մակերեսով հողամասում 2013թ.ինքնակամ կառուցված ընդհանուր 107,61քմ արտաքին մակերեսով բնակելի տունը և օժանդակ շինությունները։
2. Թումանյանի համայնքապետարանի 900265123407 հաշվեհամարին ինքնակամ կառուցված ընդհանուր 107,61 քմ արտաքին մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների համար վճարել 57678,96 /հիսունյոթ հազար վեց հարյուր յոթանասունութ դրամիննսունվեց լումա/ ՀՀ դրամ։
3. Հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
4. Վերջիններիս վճարման անդորրագիրը հանդիսանում է սույն որոշման անբաժանելի մասը։
5. Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից։
6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից:
7.ՈւժըկորցրածճանաչելԹումանյանհամայնքիղեկավարի 2024թ. սեպտեմբերի 3-ի թիվ 355-Ա որոշումը: