Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Թումանյան համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 22-ի <<ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի և վճաարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին>> թիվ 85-Ն որոշման պահանջով և <<Լուսինե Զուրաբյան>> ԱՁ-ի տնօրեն Լուսինե Զուրաբյանի հայտը՝
Որոշում եմ.
1.<<Լուսինե Զուրաբյան>> ԱՁ-ի տնօրեն Լուսինե Զուրաբյանին տալ 01.01.2024թ.-31.03.2024թ.ժամանակահատվածում, Թումանյան համայնքի, գ.Լորուտ, 1-ին փ., շ.11 հասցեում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն:
2.Աշխատակազմի առաջին կարգի մասնագետին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գործունեության թույլտվության համար նախատեսված տեղական տուրքերի գանձումը և սահմանված կարգով տրամադրել թույլտվությունը հավաստող փաստաթուղթը:
3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում <<Լուսինե Զուրաբյան>> ԱՁ-ի իրավական ակտն ընդունելու մասին իրազեկման օրվան հաջորդող օրվանից: