Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ և 52-րդ հոդվածներով<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-18-րդ հոդվածներով , ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով,ՀՀ քաղաքաշինության մասին օրենքով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 29/04/2021թ. թիվ 698-Ն որոշումը և որակավորված<< ԿԱՐՏՈԳՐԱՖ >> ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հետ կապված անճշտությունների ուղղման համար,Թումանյան համայնքի Մարց գյուղի կադաստրային քարտեզի 06-071-0106-0003 կադաստրային ծածկագրի գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության 0,812120 հա մակերեսով հողամասի նկատմամբ, քանի որ գոյություն չունեն որևէ իրավունք հաստատող փաստաթղթեր, սեփականաշնորված չեն և այն ՀՀ կառավարության 08.04.2004թվականի N 454--Ն որոշմամբ փոխանցված չէ համայնքին: Առաջնորդվելով ՀՀ կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշման 4-րդ հոդվածի 39 կետի 1-ին ենթակետի պահանջներով, նշված հողամասի նկատմամբ ճանաչել Թումանյան համայնքի սեփականության իրավունքը:
|