Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով,66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով, 66-րդ հոդվածի 2-րդ կետով,<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով Քարինջ գյուղի գյուղապետարանի և Փաշա Շահաբազի Սիմոնյանի միջև 16.06.2006 թվականին կնքված հողամասի /վարելահող/ 25 տարի ժամկետով վարձակալության պայմանագիրը, դրա հիման վրա տրամադրված հողամասի վարձակալության իրավունքի նոր նմուշի վկայականը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, Փաշա Շահաբազի Սիմոնյանին վարձակալության իրավունքով, 25 տարի ժամկետով 0.9 հա մակերեսով գյուղատնտեսականնպատակային նշանակության 4-րդ կարգի վարելահող գործառնական նշանակության հողատեսքը օտարելուն: 2. Հաշվի առնելով, որ հողամասը վարձակալության իրավունքով պատկանում է Փաշա Շահաբազի Սիմոնյանին և վարձակալը ունի գնման նախապատվություն՝ 0.9 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության 4-րդ կարգի վարելահող գործառնական նշանակության հողատեսքը 1 693 000(մեկ միլիոն վեց հարյուր իննսուերեք հազար) ՀՀ դրամով ուղղակի վաճառքով օտարել Փաշա Շահաբազի Սիմոնյանին: 3.Համայնքի ղեկավարին՝օրենքով սահմանված կարգով Փաշա Շահաբազի Սիմոնյանի հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր և համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն: |