Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածով՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստի օրակարգը.
1) ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու 2023թ. մայիսի 16-ի արտահերթ նիստիօրակարգը հաստատելու մասին 2) <<Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում>> ծրագրի շրջանակներում ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամի միջոցով ՀՀ համայնքներում ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգի և կայուն զարգացման նպատակների տեղայնացմանն ուղղված դրամաշնորհային մրցույթին մասնակցելուն և համաֆինանսավորումը ապահովելուն համաձայնություն տալու մասին 3) Հողամասը Թումանան համայնքի սեփականություն ճանաչելու մասին 4) Թումանյան համայնքի Ահնիձոր գյուղի 5-րդ փողոցի թվային անվանակոչման մասին 5) ՀՀ Լոռու մարզի Թումանան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում շարժական կրպակ տեղադրելու և սրճարանային գործունեություն իրականացնելու մասին 6) ՀՀ Լոռու մարզի Թումանան համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի նիստի օրը որոշելու մասին
|