Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի դրույթներով՝
Որոշում եմ.
1. Ստեղծել «Թումանյան համայնքի գյուղաշխատանքներ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն /այսուհետ` ՀՈԱԿ /:
2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված դրույթներն ու «Թումանյան համայնքի գյուղաշխատանքներ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը ներկայացնել ավագանու հաստատմանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից: