Ղեկավարվելով<<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀօրենքի 33-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով ՀՀ Կադաստրի կոմիտեի 12/09/2024թ <<Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա
նկատմամբ առանձին իրավունքների(սահմանափակումների) վերաբերյալ >> N ԱՏ-12092024-06-0880 տեղեկանքը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1. Թումանյան համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 7-ի <<ԴՍԵՂԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 80-ԱՈՐՈՇՄԱՆ մեջ 1-ին կետը փոփոխել և կարդալ հետևյալ խմբագրությամբ՝
1) Փոփոխել <<Դսեղ համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության անվանումը <<Դսեղի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն անվամբ և հաստատել<<Դսեղի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից: