|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyan.city@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 սեպտեմբերի 2024 թվականի N 85-Ա |
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 31-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին >> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները կազմելու կարգը հաստատելու, <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 09․10.2023թ.թիվ 85 դրական եզրակացությունը՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի Դսեղ գյուղում քաղաքացի Հրանտ Սպարտակի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության 06-035-0125-0165 կադաստրային ծածկագրով 1,45933 հա մակերեսներով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության: 2. Առաջարկել Հրանտ Սպարտակի Սահակյանին համայնքային բյուջե վճարել սույն որոշման 1-ին կետով նշված հողամասի կադաստրային արժեքների՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը՝ 3 149 963,8 (երեք միլիոն հարյուր քառասունինը հազար ինը հարյուր վաթսուներեք դրամ ութ լումա) ՀՀ դրամ։ 3.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքիհողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում։ 4.Ուժը կորցրած ճանաչել Թումանյան համայնքի ավագանու 24.10.2023թ. թիվ 68-Ա որոշումը: |
Կողմ -9 ԹՈՒՄԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐԵՆ ԴԱԼԼԱՔՅԱՆ ՆԻԿԱԼ ԽԱՉԻԿՅԱՆ ԳՈՀԱՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԱՐԵԿ ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐՈ ՇԱՔԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ ՎԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ ՀՐԱՆՈՒՇ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|