Ղեկավարվելով Պետական կառավարչական հիմնարկների մասին ՀայաստանիՀանրապետությանօրենքի 18-րդ հոդվածով և Իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդվածով՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1. 2016 թվականի ապրիլի 1-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյանի քաղաքապետարանի աշխատակազմ, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Աթանի գյուղապետարանի աշխատակազմ, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ահնիձորի գյուղապետարանի աշխատակազմ, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լորուտի գյուղապետարանի աշխատակազմ, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մարցի գյուղապետարանի աշխատակազմ, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շամուտի գյուղապետարանի աշխատակազմ, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Քարինջի գյուղապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական հիմնարկների գործունեությունը: 2. Թումանյան համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ սույն որոշման 1-ին կետում նշված համայնքային կառավարչական հիմնարկների գույքը Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային կառավարչական հիմնարկի տնօրինությանը հանձնելու և հաշվեկշռում հաշվառելու ուղղությամբ: |