«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետին համապատասխան`
Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1. Դադարեցնել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դսեղի գյուղապետարանի աշխատակազմ» և «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Չկալովի գյուղապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկների գործունեությունը:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ սույն որոշման 1-ին կետում նշված համայնքային կառավարչական հիմնարկների գույքը «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին հանձնելու և հաշվեկշռում հաշվառելու ուղղությամբ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից: |