Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշման 8-րդ հոդվածով,հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 16062020-06-0056 վկայականը և համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1.Համաձայնություն տալ Թումանյան hամայնքի սեփականություն հանդիսացող Լորուտ գյուղի վարչական տարածքում գտնվող 06-045-0170-0003 ծածկագրի 0.5 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության 4-րդ կարգի անջրդի վարելահող գործառնական նշանակության հողամասը մրցույթով վարձակալությամբ տրամադրելուն:
2. Հաստատել վարձակալության տարեկան մեկնարկային վճարը` 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ, սահմանել` մրցույթի մասնակցության վճար 5000 դրամ, քայլի չափ` մեկնարկային վճարի 5%-ի չափով:
3. Գյուղատնտեսական նշանակության հողամասը տրամադրվում է 25 (քսանհինգ) տարի ժամանակով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: