Սույնով Թումանյանի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու «Թումանյան համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման և հաշվետու տարում զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունների մասին» որոշման նախագծի հանրային բաց լսումներին և/կամ/քննարկումներին
Շահագրգիռ անձինք կարող են համայնքի ավագանու նստավայրում, ինչպես նաև Թումանյան համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված ««Թումանյան համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման և հաշվետու տարում զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունների մասին» որոշման նախագծին ծանոթանալ և դրանց վերաբերյալ մինչև 2024 թվականի փետրվարի 16-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tumanyancity.am) կամ գրավոր ներկայացնել Թումանյանի համայնքապետարան:
2024թ.փետրվարի 16-ին` ժամը 12:00-ին Թումանյանի համայնքապետարանի վարչական շենքում, 2024թ. փետրվարի 13-ին` ըստ հաջորդականության ժամը 11:00-ին , 14-00-ին,
16-00-ին Ահնիձոր, Շամուտ,Աթան , 2024թ.փետրվարի 14-ին` ժամը 11:00-ին , 14-00-ին, 16-00-ին Լորուտ ,Մարց ,Քարինջ, 2024թ.փետրվարի 15-ին` ժամը 14-00-ին, 16-00-ին Դսեղ,Չկալով, բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերում տեղի ունեցած նախագծերի քննարկման հանրային բաց լսումներ:
Համայնքապետարանը հրավիրում է համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու քննարկումներին և հանրային բաց լսումներին: