Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Թումանյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի <<ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին>>թիվ 85-Ն որոշման պահանջով և հիմք ընդունելով <<ՀՈՎԱՆ>> ՍՊԸ-ի տնօրեն Աննա Հովհաննիսյանի հայտը՝
Որոշում եմ.
1.<<ՀՈՎԱՆ>> ՍՊԸ-ի տնօրեն Աննա Հովհաննիսյանին տալ 01.10.2024թ.-31.12.2024թ. ժամանակահատվածում Թումանյան համայնքի, գ.Դսեղ,4 հողամաս հասցեում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն:
2.Աշխատակազմի առաջին կարգի մասնագետին`ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գործունեության թույլտվության համար նախատեսված տեղական տուրքերի գանձումը և սահմանված կարգով տրամադրել թույլտվությունը հավաստող փաստաթուղթը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<ՀՈՎԱՆ>> ՍՊԸ-ի իրավական ակտն ընդունելու մասին իրազեկման օրվան հաջորդող օրվանից: