«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասին, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Սահմանել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի: 2. Ուժը կորցրած ճանաչել Թումանյան համայնքի ավագանու 2017 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման իրականացման կարգը սահմանելու մասին» N 12-Ա որոշումը: |