Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով , ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>>թիվ 912-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով, որ Համեստ Ժորայի Գալստյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը և սեփականության իրավունքի N 06102023-06-0054 վկայականը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է․ 1.Թույլատրել Թումանյան համայնքի սեփականության հանդիսացող ՀՀ,Լոռու մարզ,Թումանյան համայնք, ք.Թումանյան,2-դ փողոց, 23 հասցեում գտնվող 18.02 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը և սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.0018 հա հողատարածքը (ծածկագիր՝ 06-004-0008-0031) ուղղակի վաճառքով օտարել քաղաքացի Համեստ Ժորայի Գալստյանին: 1) Ավտոտնակի ուղղակի վաճառքի գինը կազմում է 9658,72 (ինը հազար վեց հարյուր հիսունութ դրամ յոթանասուներկու լումա) ՀՀ դրամ, 2) Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 2554,20 (երկու հազար հինգ հարյուր հիսունչորս դրամ քսան լումա) ՀՀ դրամ: |