Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ, 67-րդ և 68-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13 կետի գ/ ենթակետով և V-րդ բաժնի պահանջներով ՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է․ 1. Աճուրդային կարգով օտարել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող /սեփականության իրավունքի N 27012025-06-0049 վկայական/ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում չդասվող 06-004-0020-0038 ծածկագրում գտնվող 0,00216 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության հողամասը, մեկնարկային գինը սահմանել՝ 101 000 (մեկ հարյուրմեկ հազար) ՀՀ դրամ։
2. Աճուրդի մասնակցության նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50%–ի չափով: 3. Աճուրդի դրված հողամասի մեկ քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից: |