Այսօր: Հինգշաբթի, 23 Հունվարի 2025թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 հունվարի 2025 թ.

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և հիմք ընդունելով Թումանյան համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 20-ի N 123-Ա, N 125-Ա, N 126-Ա, N 128-Ա, N 130-Ա և N 131-Ա որոշումները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշումը՝ 

Որոշում եմ.

1. 2025 թվականի փետրվարի 25-ին ժամը 1100-ին հայտարարել Թումանյան համայնքի սեփականությունը հանդիսացող Թումանյան քաղաքի և Դսեղ բնակավայրի վարչական տարածքներում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառք և վարձակալության մրցույթ 6 լոտով:                                                                  Լոտ 1. Թումանյան համայնքի սեփականությունը հանդիսացող Թումանյան համայնք, ք.Թումանյան, 12-րդ փողոց, թիվ 8/1 հասցեում գտնվող կադաստրային քարտեզի 06-004-0029-0089 ծածկագրում գտնվող 0,02915 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակության անշարժ գույքի աճուրդ-վաճառք: Մեկնարկային գին սահմանել 312000 (երեք հարյուր տասներկու հազար) ՀՀ դրամ::                                                                                                                                                            Լոտ 2. Թումանյան համայնքի սեփականությունը հանդիսացող Թումանյան համայնք, ք.Թումանյան, 12-րդ փողոց, թիվ 8/2 հասցեում գտնվող կադաստրային քարտեզի 06-004-0029-0113 ծածկագրում գտնվող 0,0495 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության անշարժ գույքի աճուրդ-վաճառք: Մեկնարկային գին սահմանել 618000 (վեց հարյուր տասնութ  հազար) ՀՀ դրամ:                                                                                                                                                              Լոտ 3. Թումանյան համայնքի սեփականությունը հանդիսացող Թումանյան համայնք, Թումանյան քաղաքի կադաստրային քարտեզի 06-004-0003-0138 ծածկագրում գտնվող 0,2905 հա  մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության անշարժ գույքի աճուրդ-վաճառք:                                                            Մեկնարկային գին սահմանել 598200 (հինգ հարյուր իննսունութ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ:                                                                                                                                    Լոտ 4. Թումանյան համայնքի սեփականությունը հանդիսացող Թումանյան համայնք, գ. Դսեղ, 12-րդ փողոց, 3/5 հասցեում գտնվող կադաստրային քարտեզի 06-035-0106-0002 ծածկագրում գտնվող 0,1906 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության անշարժ գույքի աճուրդ-վաճառք: Մեկնարկային գին սահմանել 2116000 (երկու միլիոն հարյուր տասնվեց  հազար) ՀՀ դրամ:                                                                                                                                              Լոտ 5. Թումանյան համայնքի սեփականությունը հանդիսացող Դսեղ գյուղի կադաստրային քարտեզի 06-035-0108-0131 ծածկագրի 0,06532 հա մակերեսով գյուղատնտեսական  նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության անշարժ գույքի վարձակալության մրցույթ 25 տարի ժամկետով:                                                                           Մեկնարկային գինը սահմանել տարեկան 9000 (ինը հազար) ՀՀ դրամ:                                                                                                                                                                          Լոտ 6. Թումանյան համայնքի սեփականությունը հանդիսացող Դսեղ գյուղի կադաստրային քարտեզի 06-035-0125-0176 ծածկագրի 0, 061742 հա մակերեսով գյուղատնտեսական  նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության անշարժ գույքի վարձակալության մրցույթ 25 տարի ժամկետով:                                                                Մեկնարկային գինը սահմանել տարեկան 10000 (տաս հազար) ՀՀ դրամ:                                                                                                                                                                        2. Հողամասերի աճուրդի մասնակցության  նախավճարի  չափը սահմանել մեկնարկային գնի  50%– ի  չափով, իսկ մրցույթի վարձակալության նախավճարի  չափը սահմանել մենարկային գնի 5%– ի չափով, աճուրդի և մրցույթի մասնակցության  վճարը՝ 10000 ՀՀ դրամ, քայլի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով: Հողամասերի նկատմամբ սահմանափակումներ և սերվիտուտներ չկան:Հողամասերի որակական հատկանիշները՝  հարթ և թեք ռելիեֆ:  Աճուրդի մասնակիցներն աճուրդի անցկացման օրը մուծում  են նախավճար՝ տվյալ հողամասի  մեկնարկային գնի 50% -ի չափով, իսկ մրցույթի մասնակիցները՝ տվյալ հողամասի մեկնարկային գնի 5% -ի չափով:  Եթե մասնակիցն աճուրդի կամ մրցույթի արդյունքներով  չի հաղթել, նախավճարը վերադարձվումէ նրան: Եթե մասնակիցը հաղթել է, ապա նախավճարի գումարը ներառվում է վաճառքի գնի մեջ: Աճուրդում և մրցույթում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդին և մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է  ներկայացնեն  հայտ, մասնակցության վճարի անդորրագիր և  անձնագրի պատճեն:                    3. Հողամասերը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չի հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև անշարժ գույքերի օտարման դեպքում չեն սահմանափակվում այլ անձանց իրավունքները և չեն խախտվում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը:                            4. Համայնքի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքերի և այլ հիմնական միջոցների աճուրդային և մրցույթային կարգով օտարող հանձնաժողովին հանձնարարել նախատեսվող  աճուրդի և մրցույթի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալ «Առավոտ» օրաթերթում, հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում ինչպես նաև հայտարարությունը տեղադրել համայնքի պաշտոնական համացանցային կայքում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ռոման Թորոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyan.city@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner