Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետով , հիմք ընդունելով Լոռու մարզպետի 26.03.2020թ. թիվ 01/111.5/02826-2020 գրությունը, <<Բիզնես Էքսպերտ>> ՍՊԸ-ի կողմից 10 հուլիսի 2018թ. իրական արժեքի վերագնահատման հաշվետվությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն համայնքային սեփականություն հանդիսացող Թումանյան համայնք, գ.Քարինջ, 7-րդ փողոց, թիվ 17 հասցեում գտնվող /մանկապարտեզ՝վկայական 22122014-06-0025/բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության գույքը աճուրդ- վաճառքով օտարելու մասին:
1) Գույքի մեկնարկային գինը սահմանել՝ 12000000 ՀՀ դրամ, քայլի չափը սահմանել՝ 600000ՀՀ դրամ, նախավճարի չափը սահմանել՝600000 ՀՀ դրամ: |