Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-18-րդ հոդվածներով , ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ և 52-րդ հոդվածներով,ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով,ՀՀ քաղաքաշինության մասին օրենքով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 29/04/2021թ. թիվ 698-Ն որոշումը և որակավորված << ԿԱՐՏՈԳՐԱՖ>> ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հետ կապված անճշտությունների ուղղման համար, Թումանյան համայնքի Քարինջ գյուղի 06-110-0001-0002 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․26644 հա մակերեսով հողամասի նկատմամբ, քանի որ գոյություն չունեն որևէ իրավունք հաստատող փաստաթղթեր, սեփականաշնորhված չէ և այն ՀՀ կառավարության 09/06/2005 թվականի N 845-Ն որոշմամբ փոխանցված չէ համայնքին,առաջնորդվելով ՀՀ կառավարության 29/04/2021թ. թիվ 698-Ն որոշման 4-րդ հոդվածի 39 կետի 1-ին ենթակետի պահանջներով, նշված հողամասի նկատմամբ ճանաչել Թումանյան համայնքի սեփականության իրավունքը:
2.Նշված հողամասը ենթակա է գրանցման Թումանյանի համայնքապետարանի անվամբ: 3.Թույլատրել համայնքի ղեկավարին՝դիմել ՀՀ ԱԳԿ կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանում, նշված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի վկայական ստանալու համար: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից: |