Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի 6-րդ ենթակետով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2019թ. հունվարի 31-ի N 62-Ն որոշման <<Հայաստանի Հանրապետության պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտի մշակման, ներկայացման>> կարգի 31.01.2019թ. 62-Ն որոշման N 1 հավելվածի և 06.11.2006թ. N 170-Ն որոշման N 2 հավելվածի՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Թումանյան համայնքում սուբվենցիոն ծրագրերն իրականացնելու համար համայնքի ֆոնդային բյուջեից հատկացնել 10445000 ՀՀ դրամ, որից. 1) Համայնքի Լորուտ բնակավայրի ջրամատակարարման ներքին ցանցի հիմնանորոգման համար հատկացնել 5005000 ՀՀ դրամ /սուբվենցիոն ծրագրի գումարը կազմում է 14300000 ՀՀ դրամ/, 2) Համայնքի բոլոր բնակավայրերի փողոցների լուսավորության կառուցման և ընդլայնման համար հատկացնել 5440000 ՀՀ դրամ /սուբվենցիոն ծրագրի գումարը կազմում է 13600000 ՀՀ դրամ/:
|