Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 81-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով,66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով, 66-րդ հոդվածի 2-րդ կետով,<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով Քարինջ գյուղի գյուղապետարանի և Լազիկ Հովհաննեսի Միքայելյանի/ժառանգության իրավունքով Մանուշակ Մարտունի Միքայելյանին փոխանցված/միջև 14.06.2006 թվականին կնքված հողամասի /վարելահող/ 25 տարի ժամկետով վարձակալության պայմանագիրը, դրա հիման վրա տրամադրված հողամասի վարձակալության իրավունքի նոր նմուշի վկայականը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն  համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, ՄանուշակՄարտունիՄիքայելյանիվարձակալության իրավունքով 25 տարի ժամկետով 0.3 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության 4-րդ կարգի վարելահող գործառնական նշանակության հողատեսքը օտարելուն:
2. Հաշվի առնելով, որ հողամասը վարձակալության իրավունքով պատկանում է Մանուշակ Մարտունի Միքայելյանի և վարձակալը ունի գնման նախապատվություն՝ 0.3հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության 4-րդ կարգի վարելահող գործառնական նշանակության հողատեսքը  753 000(յոթ հարյուր հիսուներեք հազար) ՀՀ դրամով ուղղակի վաճառքով օտարել Լազիկ Հովհաննեսի Միքայելյանի:
3.Համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանին օրենքով սահմանված կարգով Մանուշակ Մարտունի Միքայելյանի հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր և համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈՄԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyan.city@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner