Հիմք ընդունելով քաղաքացի Արտիկ Քոչարյանի /մուտք՝ 16.05.2022թ. թիվ 319/ դիմումը, Հողային բարեփոխ. և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 22.04.1991թ. թիվ 6 որոշումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի 04.02.2022 թ. գործ N 30, <<ԱԿԱ ԳՐԱՆԻՏ>> ՍՊԸ–ի կողմից կազմված հողամասերի հատակագծերը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 43-րղ հոդվածով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հողվածի 2-րդ կետի 4-րղ հոդվածով, ՀՀ ՀՕ 60-րդ և 64-րդ հոդվածներով, <<Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին>> ՀՀ ՀՕ 510-Ն օրենքի 7 հոդվածի 1 կետով՝
որոշում եմ.
1.Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել 06-035-0128-0036 ծածկագրի տակ գտնվող 0.3762 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նկատմամբ Արտիկ Ամասիայի Քոչարյանի /ծնվ. 15.01.1949թ./ սեփականության իրավունքը։
2.Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել 06-035-0123-0067 ծածկագրի տակ գտնվող 0.1376 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նկատմամբ Արտիկ Ամասիայի Քոչարյանի /ծնվ. 15.01.1949թ./ սեփականության իրավունքը
3.Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել 06-035-0153-0168 ծածկագրի տակ գտնվող 0.02437 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նկատմամբ Արտիկ Ամասիայի Քոչարյանի /ծնվ. 15.01.1949թ./ սեփականության իրավունքը:
4.Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել 06-035-0143-0012 ծածկագրի տակ գտնվող 0.5657 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարքի նկատմամբ Արտիկ Ամասիայի Քոչարյանի /ծնվ. 15.01.1949թ./ սեփականության իրավունքը:
5. Հողամասերը չեն գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի գտնվում ՀՀ ՀՕ 60-րղ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի առաջացնում սերվիտուտ, հողամասի սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները։
6. Հողամասերի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծերով։
7. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Լոռու տարածքային ստորաբաժանումում։