Սույնով Թումանյանի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու Թումանյան համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան և հաշվետու տարում զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունների նախագծերի հանրային բաց լսումներին և /կամ/ քննարկումներին:
Շահագրգիռ անձինք կարող են համայնքի ավագանու և բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրում, ինչպես նաև Թումանյան համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Թումանյան համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան և հաշվետու տարում զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունների նախագծերին ծանոթանալ և դրանց վերաբերյալ մինչև ս/թ թվականի փետրվարի 21-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tumanyan.lori@mta.gov.am) կամ գրավոր ներկայացնել Թումանյանի համայնքապետարան:
2023թ.փետրվարի 22-ին` ժամը 12:00-ին Թումանյանի համայնքապետարանի վարչական շենքում, 2023թ. փետրվարի 15-ին` ըստ հաջորդականության ժամը 11:00-ին , 14-00-ին,16-00-ին Ահնիձոր, Շամուտ,Աթան, 2023թ. փետրվարի 16-ին` ժամը 11:00-ին , 14-00-ին,16-00-ին Լորուտ, Մարց,Քարինջ, 2022թ. փետրվարի 17-ին` ժամը 14-00-ին,16-00-ին Դսեղ,Չկալով, բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերում տեղի կունենա նախագծերի քննարկման հանրային բաց լսումներ:
Համայնքապետարանը հրավիրում է համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու քննարկումներին և հանրային բաց լսումներին: