Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ և 52-րդհոդվածներով,<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-18-րդ հոդվածներով , ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով,ՀՀ քաղաքաշինության մասին օրենքով,հիմք ընդունելով ՀՀ կառավարության 29/04/2021թ. թիվ 698-Ն որոշումըև որակավորված <<ԻՆԵՔՍ>> ՍՊԸ-ի կողմիցտրված հողամասիհատակագիծը՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հետ կապված անճշտությունների ուղղման համար,Թումանյան համայնքի Թումանյան քաղաքի վարչական սահմաններում գտնվող Թումանյան համայնք, ք.Թումանյան, 10-րդ փողոց, թիվ 12 հասցեում,06-004-0022-0019 կադաստրային ծածկագրիտակ գտնվող 0,02749 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման տնամերձ հողամասի նկատմամբ,քանի որ գոյություն չունեն որևէ իրավունք հաստատող փաստաթղթեր, սեփականաշնորված չէ և այն ՀՀ կառավարության 13/04/2006 թվականի թիվ 719-Ն որոշմամբ փոխանցված չէ համայնքին,առաջնորդվելով ՀՀ կառավարության 29/04/2021թ. թիվ 698-Ն որոշման 4-րդ հոդվածի 39 կետի 1-ին ենթակետի պահանջներով, նշված հողամասի նկատմամբ ճանաչել Թումանյան համայնքի սեփականության իրավունքը: 2.Նշված հողամասը ենթակա էգրանցման Թումանյանի համայնքապետարանի անվամբ: 3.Թույլատրել համայնքի ղեկավարին դիմել ՀՀ ԱԳԿ կոմիտեի աշխատակազմիԼոռու մարզային ստարաբաժանում,նշված հողամասի համար սեփականության վկայական ստանալու համար: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |