Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի պահանջով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի գ) ենթակետով,ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021թ. մայիսի 10-ի <<Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին>> N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Ռուզաննա Վարդգեսի Ներսիսյանի դիմումը և համայնքային ծառայության առաջատար մասնագետի առաջարկությունը՝
Որոշում եմ.
1. Լոռու մարզի Թումանյան համայնքի Դսեղ գյուղի կադաստրային քարտեզի 06-035-0082-0005 ծածկագրի անշարժ գույքին տրամադրել հետևյալ հասցեն՝ ՀՀ, Լոռու մարզ, Թումանյան համայնք, գ. Դսեղ, 54-րդ փողոց, 14 կիսակառույց:
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման:
3.Ուժը կորցրած ճանաչել Թումանյան համայնքի ղեկավարի 24.02.2025թ. թիվ 68-Ա որոշումը: