Անչափահաս Արթուր Վրեժի Հակոբյանի ծնողները ամուսնալուծվել են 21.10.2014 թվականին,որից հետո երեխան և մայրը ապրել են տատիկի՝Անահիտ Անտաշյանի հետ, և երեխայի խնամքով հիմնականում զբաղվել են տատիկն ու պապիկը,Արթուրի մայրը՝ Արմինե Մովսեսյանը մահացել է 20.08.2023 թվականին,ըստ երեխայի տատիկի ու պապիկի բանավոր հայտարարության Արթուրի հոր մասին չունեն տեղեկություններ,ամունալուծվելուց հետո երբևէ չի հետաքրքրվել երեխայով,չի մասնակցել նրա խնամքին,Թումանյան համայնքի ղեկավարին է դիմել Թումանյան համայնք, ք. Թումանյան, 5-րդ փողոց,շ.5,բնակարան 13 հասցեի բնակչուհի՝ Անահիտ Սոսիի Անտաշյանը իր թոռան՝ Արթուր Վրեժի Հակոբյանի նկատմամբ խնամակալություն սահմանելու խնդրանքով,հիմք ընդունելով Թումանյանի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 06.12.2023թ. նիստի որոշումը,Միասնական սոցիալական ծառայության պետի առաջին տեղակալի 23.11.2023թ. N03/ՄՄ/62256-23 գրությունը ,Միասնական սոցիալական ծառայության Թումանյանի տարածքային կենտրոնի 22.11.2023թ. N 355 եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 33-րդ, 34-րդ, 37-րդ, 38-րդ հոդվածներով, «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 13-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության <<Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության>> 2016թ. հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշման 9-րդ կետի պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով՝
Որոշում եմ.
1.Անչափահաս Արթուր Վրեժի Հակոբյանի /ծնված՝ 14.09.2013թ. ծննդ. վկայական՝ III-ВГ N 532062/ նկատմամբ խնամակալ նշանակել չափահաս, գործունակ քաղաքացի`Անահիտ Սոսիի Անտաշյանին /անձնագիր` AV 0677740, տրված 16.03.2023թ., 055-ի կողմից/։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: