Այսօր: Շաբաթ, 10 Մայիսի 2025թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



05 մայիսի 2025 թ.

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՐԻՆՋ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱՑ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով,10.06.2008թ.<<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական  բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով,ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի գ) ենթակետով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021թ. մայիսի 10-ի <<Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին>> N 104-Լ հրամանով,ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով, որ հողատարածքը չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին,չի առաջացնում սերվիտուտ,հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, տրված 10.04․2025թ․ /գրանցված է սեղանամատյանում N 1645,1646 գործ թիվ 115,116, և քաղաքացի Արայիկ Լևոնի Թորոսյանի /մուտք՝ 10.04.2025թ. թիվ 225/ դիմումը՝

Որոշում եմ.

1. Վերականգնել և ճանաչել  Արայիկ Լևոնի Թորոսյան  /ծնված՝ 21,09,1967թ/,Արմենուհի Վարդգեսի Նալբանդյանի /ծնված 01.11.1971թ./ և Արտակ Արայիկի Թորոսյանի /ծնված 02,02,1991թ./ համատեղ բաժնային սեփականության իրավունքը Թումանյան համայնք, գյուղ Քարինջ, Մ. Եղինյան փողոց,4-րդ նրբանցք թիվ 3 հասցեի 06-110-0002-0017 ծածկագրում գտնվող բնակելի տան,օժանդակ շինությունների և 0,30186 հա մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ:
2. 06-110-0002-0017 ծածկագրում գտնվող անշարժ գույքին տրամադրել նոր փոստային <<ՀՀ Լոռու մարզ,Թումանյան համայնք, գ.Քարինջ Մ. Եղինյան փողոց, 4-րդ նրբանցք, 3 բնակելի տուն>> հասցե:
3. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծերով:
4. Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyancity.am@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner