Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել Թումանյան համայնքի ավագանու հերթական նիստի օրակարգը.
1) ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու 2022թ. հոկտեմբերի 07-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին 2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի 2022 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին
3) Թումանյան համայնքի 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը հաստատելու մասին
4) <<Դսեղի նախադպրոցական ուսումնական հաստատություն>>համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին
5) Թումանյան համայնքի էթիկայի և վարքի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին
6) Հողամասերի նպատակային նշանակության փոփոխման մասին
7) ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի Աթան բնակավայրի փոստային կապի ծառայությունները կազմակերպելու համար տարածք տրամադրելու մասին
8) Թումանան համայնքի 2022 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման մասին
9) ՀՀ Լոռու մարզի Թումանան համայնքի ավագանու հերթական նիստի օրը որոշելու մասին