Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 23-րդ և 37-րդ հոդվածներով` Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Թումանյան համայնքի ղեկավարի վարձատրության չափը հաստատել 301000 ՀՀ դրամ (երեք հարյուր մեկ հազար) ՀՀ դրամ: 2.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 21-ի <<Թումանյան համայնքի ղեկավարի վարձատրության չափի մասին >> թիվ 57 -Ա որոշումը: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: |