Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով <<Փոստային կապի մասին>> ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը ,<<ՀայՓոստ>> ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի ժ/պ գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
Թումանյան համայնքի Աթանբնակավայրի 1713 դասիչով փոստային կապի ծառայությունները կազմակերպելու,բնակչությանը պատշաճ կերպով սպասարկելու համար համայնքային սեփականություն հանդիսացող`ՀՀ Լոռու մարզ,Թումանյան համայնք,գյուղ Աթան,1-ին փողոց,շենք 1 հասցեում ժամանակավոր տրամադրել տարածք, մակերեսի չափը՝ 9 քմ,<<ՀայՓոստ>> ՓԲԸ-իաշխատանքներըկազմակերպելուհամար։