Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, ՀՀ << Քաղաքացիական օրենսգրքի >> 188-րդ հոդվածով ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ, 10-րդ, 52-րդ,53-րդ հոդվածներով, <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> 04/10/2005 թվականի 199-Ն օրենքի 23-րդ հոդվածով, ՀՀ Կառավարության 15 ապրիլի 2021 թվականի <<ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 757-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> թիվ 600-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 29 ապրիլի 2021 թվականի N 698-Ն որոշմամբ հաստաված կարգով, հիմք ընդունելով ՀՀ ԼՄ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 24.02.2023 թվականի ԼԴ 2/1563/02/22 գործով կայացրած վճիռը և հաշվի առնելով, որ սույն վճիռը 27.03.2023 թվականին մտել է օրինական ուժի մեջ և Լեոնիդ Մուքաելյանի /մուտք՝ 30.05.2023թ, թիվ 289/ դիմումը՝
Որոշում եմ.
1.Վերականգնել և ճանաչել Լեոնիդ Արամայիսի Մուքայելյանի սեփականության իրավունքը Թումանյան համայնք,ք. Թումանյան, 3-րդ փողոց, 1-ին նրբանցք, թիվ 13 հասցեում գտնվող կաթսայատան շինության նկատմամբ:
2. Թումանյան համայնք, ք. Թումանյան, 3-րդ փողոց, 1-ին նրբանցք, թիվ 13 հասցեում գտնվող կաթսայատան զբաղեցրած 0,01936 հա մակերեսով հողամասը առաջնորդվելով ՀՀ Հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 04.10.2005 թվականի 199-Ն օրենքի 23-րդ հոդվածով փոխանցել Լեոնիդ Արամայիսի Մուքայելյանին, որպես սեփական գույք, հետագա օտարման դեպքում գործող կադաստրային արժեքի վճարման պայմանով:
3. Թումանյան համայնք, ք. Թումանյան, 3-րդ փողոց, 1-ին նրբանցք, թիվ 13 հասցեում գտնվող անշարժ գույքի զբաղեցրած հողամասը համաձայն որակավորված անձի կողմից կազմված հողամասի հատակագծի տեղադրել կադաստրային քարտեզում:
4. Առաջնորդվելով ՀՀ կառավարության 29 ապրիլի 2021 թվականի <<ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> թիվ 698-Ն որոշման 42-րդ հոդվածով, հաշվի առնելով, գրանցման ներկայացված գույքը ձեռք է բերվել որպես կաթսայատուն, իսկ ՀՀ ԼՄ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 24.02.2023 թվականի ԼԴ 2/1563/02/22 գործով կայացրած վճռի համաձայն հաստատվել է գույքի ձեռքբերման իրավունքը և հիմք ընդունելով 15 ապրիլի 2021 թվականի թիվ 600 որոշման 3-րդ հավելվածով հաստատված ցանկը՝ համաձայն որի կաթսայատունը դասակարգվում է որպես արտադրական օբյեկտ, ուստի Թումանյան համայնքի կադաստարյին քարտեզում ք. Թումանյան, 3-րդ փողոց, 1-ին նրբանցք, թիվ 13 հասցեում գտնվող կաթսայատան զբաղեցրած հողամասը հաստատել, որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների հողամաս:
5. Հողամասի սահմանները, գծային չափերը և մակերեսը որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատվածև որակավորված անձի կողմից տրված հատակագծի:
6. Նշված սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
7. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: